Հրադադար անհրաժեշտ չէ. Ուկրաինային կտրամադրվեն անվտանգության երաշխիքներ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը խաղաղության համաձայնագրի կնքման նախապայման չէ, քանի որ կողմերը կարող են համաձայնության վրա աշխատել մարտական գործողությունների ընթացքում:
«Ես չեմ կարծում, որ անհրաժեշտ է հրադադար, բայց մենք կարող ենք աշխատել համաձայնագրի վրա, մինչ նրանք կռվում են», - ասել է նա:
Դոնալդ Թրամփի խոսքով՝ Ուկրաինային կտրամադրվեն որոշակի անվտանգության երաշխիքներ։
«Անվտանգության առումով շատ մեծ օգնություն կտրամադրվի նրանց։ Ուկրաինայի համար ամերիկյան սպառազինության համար կվճարի ՆԱՏՕ-ն», - ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...