Թրամփը հայտարարել է՝ կկանգնեցնի ռուս-ուկրաինական հակամարտությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկանգնեցնի ռուս-ուկրաինական հակամարտությունը և կհասցնի այն մինչև վերջ՝ «չնայած դատարկ և շատ նախանձ քննադատներին»։
«Ես 6 ամսում կարգավորել եմ 6 պատերազմ, որոնցից մեկը կարող էր վերածվել միջուկային պատերազմի, բայց ես ստիպված եմ կարդալ և լսել Wall Street Journal-ը և ուրիշների, որոնք պատմում եմ, թե ես ենթադրաբար սխալ եմ անում Ռուսաստան-Ուկրաինա խառնաշփոթի վերաբերյալ, որը քնկոտ Ջո Բայդենի պատերազմն է, ոչ թե իմը։ Ես այստեղ եմ միայն այն դադարեցնելու, այլ ոչ թե շարունակելու համար։
Սա երբեք տեղի չէր ունենա, եթե ես նախագահ լինեի։ Ես ճիշտ գիտեմ, թե ինչ եմ անում, և ինձ խորհուրդ պետք չէ այն մարդկանցից, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են այս բոլոր հակամարտություններով և երբեք ոչինչ չեն կարողացել անել դրանք դադարեցնելու համար։ «Սրանք «հիմար» մարդիկ են, զուրկ առողջ բանականությունից, ինտելեկտից կամ հասկացողությունից, և նրանք միայն բարդացնում են Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայիս աղետը, որը պետք է շտկվի։ Չնայած դատարկ և շատ նախանձ քննադատներին, ես դա կանեմ. ես միշտ ամեն ինչ մինչև վերջ եմ տանում», - գրել է նա Truth Social-ում։
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...