Հրդեհ` Երևանի Նար-Դոս շենքերից մեկում. կա զոհ
Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։
Նախնական տվյալներով՝ մեկ անձ տուժել է։ Հրդեհի կապակցությամբ կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Shamshyan.com-ը հայտնում է, որ նշված բնակարանից ծայրահեղ ծանր վիճակում
դուրս են բերել մի կնոջ, որը մահացել է շտապօգնության ավտոմեքենայում։ Մահացածը նշված տան բնակիչ 86-ամյա Ժորժետա Բ.-ն է. նա այրվածքներ չի ունեցել, մահացել է ծխահարվելու հետևանքով։