Միքայել Սրբազանին տեսակցելու արգելքը մասամբ վերացվեց
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան նստավայրում ընթանում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական երկրորդ նիստը։
Նիստը նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարեց Սրբազանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տեսակցությունների սահմանափակումները մասամբ վերացվեցին։
Կալանքի ընթացքում Միքայել Սրբազանին տեսակցությունները թույլատրվեցին՝ բացառությամբ ԶԼՄ ներկայացուցիչների։
Հիշեցնենք՝ Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականին մեղադրանք են առաջադրել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին
«Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը...
Փաշինյանը` Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստի մասին
«Ահա եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, ո...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս․ Նիկոլ Փաշինյան
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...