Ուկրաինան կշարունակի գազի ներմուծումն Ադրբեջանից
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը հայտնել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում Ադրբեջանից Ուկրաինա Տրանսբալկանյան միջանցքով գազի մատակարարումների շարունակականությունն ապահովող պայմանագրի կետերի շուրջ: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Ադրբեջանից Ուկրաինա գազի մատակարարման փորձնական փուլն արդեն ավարտվել է, և ներկայումս աշխատանքներ են տարվում նման մատակարարումները շարունակելու նպատակով երկկողմ պայմանագիր կնքելու ուղղությամբ։
«Մենք այժմ բանակցություններ ենք վարում։ Ադրբեջանը հետաքրքրված է դրանով։ Եթե պայմանագիր կնքվի, մենք կշարունակենք ադրբեջանական գազի ներմուծումը»,- հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը՝ նշելով նաև այն ռիսկերը, որոնք կապված են Ուկրաինայում շարունակվող պատերազմի և Ռուսաստանի Դաշնության կողմից գազային ենթակառուցվածքների վրա հարձակումների ակտիվացման հետ։
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...