Շոյգուն Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է իրավիճակն Արցախում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին քննարկել են իրավիճակն Արցախում, Սիրիայում եւ Աֆղանստանում, նրանց միջեւ բանակցությունները տեղի են ունեցել Թեհրանում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

 

«Դա, անշուշտ, թե՛ Սիրիան է, թե՛ Աֆղանստանը, եւ այն, ինչ այսօր տեղի է ունենում ձեր հյուսիսային հարեւանի մոտ՝ Ղարաբաղում», -ասել է Շոյգուն՝ առաջարկելով բանակցություններում քննարկել երկկողմ ռազմական համագործակցությունը։

 

Բացի այդ, շարունակել է ՌԴ պաշտպանության նախարարը, «կան մի շարք հարցեր, որոնք պետք է քննարկել այսօր եւ վաղվա ընթացքում»։ «Դրանք թե՛ կրթության, թե՛ փորձի փոխանակման, թե՛ պատվիրակությունների փոխանակման, համատեղ ռազմածովային զորավարժություններն են»,- ասել է Շոյգուն։