
Պուտինը կուրացած է վեհության մոլուցքից. Քոնդալիզա Ռայս

ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին ղեկավար Քոնդոլիզա Ռայսը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ 2024 թվականի նախագահական ընտրություններից հետո ամերիկյան վարչակազմը կշարունակի աջակցել Ուկրաինային՝ անկախ նրանից, թե ով է լինելու Սպիտակ տան հաջորդ ղեկավարը։
Այժմ Սթենֆորդի համալսարանի Պատերազմի, հեղափոխության և խաղաղության Հուվեր ինստիտուտի ղեկավար Ռայսը խոսել է նախագահ Պուտինի հետ բանակցություններում իր անձնական փորձի մասին: Ի թիվս այլ հարցերի, Ռայսին ուղղակիորեն հարցրել են, թե արդյոք նա ընդունում է, որ Վաշինգտոնը բարոյական պատասխանատվություն է կրում 2008 թվականին Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ Վրաստան՝ Ռուսաստանի ներխուժմանը, ինչը շատերը համարում են անբավարար դիվանագիտական պատասխան:
Հիշեցնենք, որ այն ժամանակ հենց Ռայսն էր գլխավորում ամերիկյան դիվանագիտությունը։
Ռայսը պատասխանել է. «2008 թվականին համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կիզակետում էր, ինչը բարդացրեց ավելի լուրջ տնտեսական պատժամիջոցների ներդրման հեռանկարը։ Ամերիկյան վարչակազմը կարող էր ուրախ լինել Վրաստանին ավելի զգալի օգնություն ցույց տալու համար, սակայն իրական աշխարհում նման հնարավորություն պարզապես չկար»։
Ինչ վերաբերում է Ղրիմի բռնակցմանը և Դոնբասում ռազմական գործողությունների բռնկմանը, ապա, Ռայսի խոսքով, կրկին ամերիկյան վարչակազմում շատերը նույնիսկ այն ժամանակ ասացին, որ իրենք տեսնում են Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում, և հենց այս ուղղությամբ է, որ պետք է աշխատել:
«Պուտինը կուրացած է վեհության մոլուցքից և ցնցված է Ուկրաինայի պատերազմին Արևմուտքի արձագանքից: Միգուցե ուկրաինական տարածքի հաշվին մի տեսակ «չեզոք գոտու» ստեղծումը սխալ էր: Բայց պետք է ասեմ, որ պատասխանը, որը Պուտինը ստացավ Արևմուտքից այս անգամ որպես լայնամասշտաբ ներխուժման արձագանք, հավանաբար, ցնցեց նրան։ Որովհետև այս անգամ և՛ Ամերիկան, և՛ Եվրոպան շատ լուրջ արձագանքեցին», նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին ղեկավար Քոնդոլիզա Ռայսը: