ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանում անօդաչու թռչող սարք է ընկել․ կան վիրավորներ
Անօդաչու թռչող սարք է ընկել Գորգան քաղաքում, որը Իրանի հյուսիսային Գոլեստան նահանգի վարչական կենտրոնն է։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով իրանական IRNA գործակալությունը։
Նշվում է, որ գործակալության տվյալներով՝ Գորգանի բնակելի թաղամասերից մեկում ինքնաշեն անօդաչու թռչող սարքի նման անհայտ առարկա է ընկել։ IRNA-ն նշում է, որ քաղաքի բնակիչները լսել են ուժեղ պայթյունի ձայներ։
Գոլեստան նահանգի ոստիկանապետը հայտնել է, որ իրավապահները հաղորդումներ են ստացել քաղաքի մի քանի շրջաններում անհայտ առարկաների ընկնելու մասին։ Նրա խոսքով՝ իրավիճակը լիովին վերահսկվում է։
Գործակալությունը նշում է, որ պայթյունի ալիքը կոտրել է բնակելի շենքի և խանութի ապակիները։ Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի հետևանքով երկու մարդ վիրավորվել է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանում կամուրջը փլուզվել է, ավտոմեքենան ընկել է գետը․ կան վիրավորներ
Ադրբեջանի հյուսիսում գտնվող Խաչմազի շրջանում կամուրջ է փլուզվել: Փլուզման հետևանքով երեք մարդ է տուժել։ Այս մասին տեղեկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վայրէջք կատարելիս մասնավոր ինքնաթիռը սահել է թռիչքուղու վրա և բռնկվել․ Մումբայի օդանավակայան
Հորդառատ անձրևի ժամանակ Հնդկաստանի Մումբայի օդանավակայանում վայրէջք կատարելիս մասնավոր ինքնաթիռը սահել է թռիչքուղու վրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաղստանում հինգհարկանի շենքում պայթյուն է տեղի ունեցել
Դաղստանում հինգհարկանի շենքում պայթյուն է տեղի ունեցել, ենթադրաբար` կենցաղային գազից։ Գազի պայթյունից հետո հրդեհ է բռնկվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է Օդեսայի շրջանի նավահանգստային ենթակառուցվածքի վրա հարվածի պահը
Ռուսական գիշերային հրետակոծության հետևանքով ոչնչացվել է Ռումինիայի հետ սահմանի անցակետը, որը նավահանգստային միակ անցագրա...