ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանում կամուրջը փլուզվել է, ավտոմեքենան ընկել է գետը․ կան վիրավորներ
Ադրբեջանի հյուսիսում գտնվող Խաչմազի շրջանում կամուրջ է փլուզվել: Փլուզման հետևանքով երեք մարդ է տուժել։ Այս մասին տեղեկանում ենք հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Նախնական տեղեկություններով՝ ԱԻՆ աշխատակիցները հատուկ միջոցների գործադրմամբ փրկել են երկու հոգու և հանձնել շտապօգնության խմբերին»,- ասվում է հաղորդագրությունում։
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ փլուզման հետևանքով ավտոմեքենան ընկել է գետը, երեք մարդ վիրավորվել է։ Նշվում է, որ կամրջի փլուզման պատճառը գետում ջրի մակարդակի բարձրացումն է եղել։
Ինչպես պարզաբանել է Ադրբեջանի պետական ավտոճանապարհային գործակալությունը, Գուդիալչայ գետի վրայով կամուրջը կառուցվել է 1974թ. Վարչությունը վարորդներին խնդրել է օգտվել այլընտրանքային ճանապարհից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վայրէջք կատարելիս մասնավոր ինքնաթիռը սահել է թռիչքուղու վրա և բռնկվել․ Մումբայի օդանավակայան
Հորդառատ անձրևի ժամանակ Հնդկաստանի Մումբայի օդանավակայանում վայրէջք կատարելիս մասնավոր ինքնաթիռը սահել է թռիչքուղու վրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաղստանում հինգհարկանի շենքում պայթյուն է տեղի ունեցել
Դաղստանում հինգհարկանի շենքում պայթյուն է տեղի ունեցել, ենթադրաբար` կենցաղային գազից։ Գազի պայթյունից հետո հրդեհ է բռնկվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանում անօդաչու թռչող սարք է ընկել․ կան վիրավորներ
Անօդաչու թռչող սարք է ընկել Գորգան քաղաքում, որը Իրանի հյուսիսային Գոլեստան նահանգի վարչական կենտրոնն է։ Այս մասին հայտն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում բեռնատարը մխրճվել է հեծանվորդների ու նրանց ուղեկցող մեքենայի մեջ․ զոհերի թվում կարող է դեռահաս լինել
ՌԴ Վիբորգ քաղաքի մերձակայքում բեռնատարը մխրճվել է հեծանվորդների ու նրանց ուղեկցող մեքենայի մեջ. զոհերի թվում կարող է լին...