ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է Օդեսայի շրջանի նավահանգստային ենթակառուցվածքի վրա հարվածի պահը
Ռուսական գիշերային հրետակոծության հետևանքով ոչնչացվել է Ռումինիայի հետ սահմանի անցակետը, որը նավահանգստային միակ անցագրային կետն է: Այս մասին տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից։
Օդեսայի շրջանի իշխանությունները հաստատել են Օդեսայի շրջանի ռուսական գիշերային գնդակոծության հետևանքով Ռումինիայի հետ սահմանին գտնվող Օրլովկա անցակետի ոչնչացումը, խոսվում է նաև երկու վիրավոր վարորդների մասին։
Նավահանգստի ենթակառուցվածքի ոչնչացման պատճառով նրա աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։
Նշվում է, որ «Հարավ» հրամանատարության ներկայացուցիչ Նատալյա Գումենյուկը հայտնել է, որ Դանուբի մոտ մեքենաները հրդեհվել են սպասման և անցակետի գրանցման հատվածում։ Նրա խոսքով, սահմանը հատել պատրաստվող ավտոբուսի ուղևորների համար վտանգ կար։
Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերն ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական հարձակման արդյունքում վնասվել է անցակետի շենքը, պահեստները, մոտ 30 բեռնատար, հրդեհվել է վեց բեռնատար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տաշքենդի օդանավակայաններից մեկի մաքսային պահեստում հզոր պայթյուն է որոտացել
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում գիշերը հզոր պայթյուն է որոտացել։ Պայթյուն է տեղի ունեցել օդանավակայաններից մեկի մաքսայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վթարի է ենթարկվել Արցախից Հայաստան հասած 21 մարդ տեղափոխող մեքենան․ տուժածներ չկան
Արցախից Հայաստան հասած «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ եղել է 21 մարդ, քիչ առաջ վթարի է ենթարկվել Վայոց Ձորի մարզու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է Մեքսիկայում եկեղեցու փլուզման պահը․ 9 զոհ և 40 տուժած կա
Առնվազն 9 մարդ է մահացել Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի Սյուդադ Մադերո քաղաքում եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով: Եվս 4...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորդառատ անձրևների պատճառով Ստամբուլի ծայրամասերը մնացել են ջրի տակ
Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի ծայրամասերը մնացել են ջրի տակ: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցներ...