Շառլ Միշելի անդրադարձը՝ դեպի Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսմանը
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է դեպի Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսումը։ Այս մասին Միշելը գրառում է արել X–ի (նախկինում՝ tweeter իր միկրոբլոգում։
«Ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով»,– գրել է Միշելը։
Նա հավելել է, որ այժմ այդ ամենը պետք է կանոնակարգվի։ Եվրախորհրդի ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Ղարաբաղի միջև երկխոսություն սկսելու անհրաժեշտությանը։
«Կարևոր է նաև Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բանակցություններ սկսել նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ»,– գրել է Միշելը։
Նա շեշտել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել։
Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 17–ին, հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը` շեշտելով, որ խոսքը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արտասահմանյան ծագում ունեցող հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման մասին է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։ Հրապարակվել են նաև կադրեր՝ ինչպես են մարդասիրական բեռները տեղափոխում Արցախ։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ դեպի Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսմանը ՌԴ ներգրավվածության մասին
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2 ճանապարհներով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բեռների անցու...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Իվանյանում բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև
Իվանյանում (Խոջալու բնակավայրում) մեկնարկել է Արցախի իշխանության և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Այդ...