
«Մենք մեր երկու ձեռքն էլ կկտրենք, բայց ընտրություն չենք կեղծի»․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի քաղաքացիներ, ձեր քվեն մեզ համար օրենք է։
Ընտրությունների արդարության և օրինականության ապահովումը՝ ինքնություն։
Շնորհակալ ենք ձեր տված քվեի համար։ «Քաղաքացիական պայմանագիրը» առաջատար է ստացած ձայների քանակով ու դա ի հեճուկս ընտրություններից մոտ մեկ տարի առաջ սկսած և այս օրերին իր կուլմինացիային հասած աներևակայելի մասշտաբների հակաքարոզչության, ստի, կեղծիքի։ Այժմ պետք է սպասել ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփմանը։
Բայց միշտ հիշեք, որ մենք ձեր առաջ կանգնել ենք և կանգնելու ենք բաց ճակատով, որովհետև մենք մեր երկու ձեռքն էլ կկտրենք, բայց ընտրություն չենք կեղծի »։