Հացահատիկի արգելքի պատճառով Ուկրաինան դատի կտա Լեհաստանին, Հունգարիային և Սլովակիային
Կիևը դատի կտա Լեհաստանին, Հունգարիային և Սլովակիային ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արգելքը չհանելու պատճառով։
Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի առեւտրային ներկայացուցիչ Տարաս Կաչկան Politico-ի հարցազրույցում՝ նշելով, որ նման գործողություններն իրավաբանորեն անիրավաչափ են, և Կիևը մտադիր է պատասխան միջոցներ ձեռնարկել մրգերի և բանջարեղենների լեհական արտահանման նկատմամբ։
Նրա խոսքով՝ Կիևը նախատեսում է դատի տալ Առևտրի համաշխարհային կազմակերպության երկրներին․ «Ես կարծում եմ, որ ամբողջ աշխարհը պետք է տեսնի, թե ինչպես են ԵՄ անդամ պետություններն իրենց պահում առևտրային գործընկերների և դաշինքի գծով գործընկերների հանդեպ, որովհետև դա կարող է ազդել նաև այլ պետությունների վրա»։
«Մեր կարծիքով՝ Հունգարիայի և Լեհաստանի այդ միջոցները հայտարարություն են Եվրահանձնաժողովի հանդեպ տոտալ անվստահության մասին... Կարեւոր է ապացուցել, որ այդ գործողություններն իրավաբանորեն անիրավաչափ են։ Ուստի, մենք դատավարություն կսկսենք»,- ասել է Կաչկան։
Կաչկան նաև նշել է, որ Լեհաստանի, Հունգարիայի և Սլովակիայի բացահայտ անհնազանդությունը Բրյուսելին պարզապես ԵՄ ներքին գործը չէ, այլ առաջ է բերել այն, ինչը նա անվանել է «ամենամեծ համակարգային խնդիրը»՝ կարո՞ղ են արդյոք միջազգային առեւտրային գործընկերները վստահել նրան, ինչը Բրյուսելն ասում է ԵՄ անունից։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ դեպի Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսմանը ՌԴ ներգրավվածության մասին
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2 ճանապարհներով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բեռների անցու...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Իվանյանում բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև
Իվանյանում (Խոջալու բնակավայրում) մեկնարկել է Արցախի իշխանության և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Այդ...