«Անհայտ կորածների հարցի լուծումը կարևոր է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար». Ալիև
Անհայտ կորածների ճակատագրի պարզումը կարևոր է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և հաշտեցման տեսանկյունից։ Այս ոլորտում համագործակցությունը կարող է լինել վստահության ամրապնդման արդյունավետ միջոցներից մեկը:
Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին, մասնավորապես, ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանմանն ուղղված ազգային և միջազգային ջանքերի ավելացում» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղարկված ուղերձում։
«Զինված հակամարտությունների ժամանակ անհայտ կորածների հարցը գլոբալ խնդիր է, Ադրբեջանը լուրջ քայլեր է ձեռնարկել այս խնդրի նկատմամբ միջազգային ուշադրությունը մեծացնելու ուղղությամբ: Երկու տարին մեկ մեր երկիրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անհայտ կորածների վերաբերյալ բանաձեւ է ներկայացնում: Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի համակարգում անհայտ կորածների հետ կապված հատուկ մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտություն կա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հայկական կողմից եւս կան անհետ կորածներ, գերիներ, որոնց հետ կապված իր ղեկավարած երկիրը միջոցներ չի ձեռնարկում, նաեւ կոպտորեն խախտում է 2020թ-ի նոյեմբերի 9-ի պայմանագրի 8-րդ կետը. այն է. կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում:
Նմանատիպ հոդվածներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Երևանում անցկացված ավագանու ընտրությունների վերաբերյ...
ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Զախարովայի կոչն արյունահեղությունը դադարեցնելու մասին
ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնա...
Էրդողանն առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Արցախում տիրող իրավիճակի շուրջ
Թուրքիան առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել Թուրքիայի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավա...
«Երեկ ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները». Միրզոյան
Խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրար...