Ընտրացուցակում 159 ընտրող գրանցված է Նոր Նորքի գերեզմանատան տարածքին համընկնող հասցեում. «ՀայաՔվեի» բացահայտումը
Երևանի ավագանու ընտրությունների ցուցակներում 85 մարդ գրանցված է եղել ՀՀ ոստիկանական ակադեմիայի տարածքում, 86–ը` Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում, 159–ը` Նոր Նորքի գերեզմանատան տարածքին համընկնող հասցեում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչ Աննա Կոստանյանը։
Ըստ նրա` այս տվյալները տարբեր մեթոդներով են հավաքագրել` զանգահարել են իրենց թեժ գծին, տեղեկացել են սոցցանցերի միջոցով, «ՀայաՔվեի» ֆեյսբուքյան էջին են նամակներ ստացել, նախաձեռնության դիտորդների կողմից են արձանագրվել։
«Մեր դիտորդները գնացել են ընտրատեղամասեր, հասցեներ են բացահայտել, այդ հասցեների վրա տեսել են, որ մասսայական մարդկանց ինչ–որ քանակ է արձանագրված։ Տվյալ հասցեով գնացել են, տեսել են, ասենք` ՀՖՖ–ի տարածքն է կամ Նոր Նորքի գերեզմանատան հասցեի հետ համընկնող հասցե է»,– նշել է Կոստանյանը։
Նրա վստահեցմամբ` հավաքագրված այս տվյալներն ինքնանպատակ չեն. «ՀայաՔվեն» պատրաստվում է այդ տվյալները` փաստական ապացույցներով, ներկայացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով` ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո։
«Հետամուտ ենք լինելու, որ բոլոր այս դեպքերով հասնենք որոշակի գործընթացների։ Օրինակ` ուզում ենք հասկանալ` այդ մարդիկ ի՞նչ սկզբունքով են այդքան մեծ քանակությամբ գրանցվել տվյալ հասցեում, արդյոք այդ հասցեում գրանցվելու իրավունք ունե՞ն, արդյոք այդ հասցեներն ընդհանրապես բնակելի տարածքնե՞ր են և այլն»,– ընդգծել է Աննա Կոստանյանը։
Արձանագրված այս և մնացած մյուս խախտումների մասին «ՀայաՔվեի» դիտորները ոչ միայն տեղեկացնում են ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին, այլև ամեն ինչ անում են, որ այդ խախտումների մասին կազմվեն արձանագրություններ` նախատեսված գրանցամատյանում։
«Օրինակ` ունենք դեպք, երբ տվյալ հանձնաժողովի նախագահը գրանցամատյանը վերցրել է և թույլ չի տվել, որ դիտորդը գրանցում կատարի խախտման մասին»,– ասել է նա։
Աննա Կոստանյանը տեղեկացրեց նաև, որ դիտորդական առաքելության այս աշխատանքները հետագայում` որպես զեկույց, ներկայացնելու են հանրությանը։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներն ըստ տեղամասերի
Ներկայացնում ենք Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ըստ տեղամասերի. 6/47 ընտրատեղամ...
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 28.46%-ը
Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցների թիվը 20.00 դրությամբ կազմել է 234.553 քաղաքացի. հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագ...
Ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 21.36%-ը
Երևանի ավագանու ընտրություններին 17:00-ի դրությամբ մասնակցել է 176,027 քաղաքացի՝ ընտրողների ընդհանուր թվի 21.36%-ը. հայտ...
Ներկայացնում ենք քվեարկության առաջին կեսին արձանագրված էական միջադեպերը․ «Ականատես» դիտորդական առաքելություն
Ներկայացնում ենք քվեարկության առաջին կեսին՝ 08:00-14:00 ժամանակահատվածում արձանագրված էական միջադեպերըՔվեարկության ժաման...