Ընտրատեղամասում գրանցվելուց հետո երկու քաղաքացիները հայտարարել են, որ չեն ցանկանում քվեարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 3/28 ընտրատեղամասում («թիվ 152 մսուր-մանկապարտեզ») ՀՈԱԿ-ի ընտրատեղամասում երկու քաղաքացի համապատասխան գրանցում անցնելուց հետո ստացել են քվեաթերթիկները։ Այս մասին գրում է «Հետքը»։
Նշվում է, որ քվեախցիկից դուրս գալուց հետո հայտարարել են, որ չեն ցանկանում քվեարկել և հեռացել են ընտրատեղամասից։ Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, իսկ ծրարները պահվել են՝ դրոշմանիշների թվի անհամապատսխանությունից խուսափելու համար։ Հանձնաժողովի նախագահը նշեց, որ այլ միջադեպեր չեն գրանցվել։
Այս ընտրատեղամասում ընտրողների թիվը 1857 է, որոնցից ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 124-ը, կամ 7%-ը։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 17-ին՝ առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ, բացվել են Երևանի ողջ տարածքում ձևավորված 10 ընտրատարածքների 475 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին ընդունել Ակնայով հումանիտար բեռների տեղափոխումը
Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը։ Այս մաս...
Վրաստանում պատրաստվում են հեղաշրջում կազմակերպել․ երկրի ԱԱԾ
Վրաստանի տարածքում մարդկանց որոշակի խումբ է գործում, որը ծրագրում է հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապակայունացում և քաղաք...
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ․ ԿԸՀ
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ։ Ըստ այդմ, Երևանում ժամը 14։00–ի դ...
Երևանի բոլոր 10 ԸԸՀ-ներում տեղի կունենա պարտադիր վերահաշավարկի վիճակահանությունը. ԿԸՀ
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին, Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա պարտադիր...