ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չհրկիզվող պահարանն ընտրատեղամաս են բերում քվեարկության մեկնարկից ժամեր անց
Չհրկիզվող պահարանը 4/13 ընտրատեղամաս են բերում քվեարկության մեկնարկից ժամեր անց։ Այս մասին տեղեկանում ենք Panorama.am-ից։
«4/13 տեղամասի չհրկիզվող պահարանն անհասկանալի պատճառներով երեկ չի տեղադրվել ընտրատեղամասում, քվեաթերթիկները, կնիքները տեղադրվել են պահարանի մեջ։ Գիշերն ինչ է եղել այդ քվեաթերթիկների հետ, անհասկանալի է»,-տեսանյութի միջոցով ահազանգում է քաղաքացին։
Տեսանյութում երևում է, թե ինչպես մի քանի տղամարդ հրելով բերում են չհրկիզվող պահարանը քվեարկության մեկնարկից ժամեր անց։
Նշենք, որ «Ականատես» դիտորդական առաքելությունն ահազանգել է. «Արձանագրվել է երկու դեպք՝ 6/3 և 10/43 տեղամասերում, երբ չհրկիզվող պահարանը մինչև ՏԸՀ ժամը 07:00 նիստը արդեն իսկ բացված է եղել, ընդ որում՝ ոստիկանության մասնակցությամբ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոլոր տեղամասերից ստացված արդյունքները ժամը 10։00-ի դրությամբ․ ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 10։00-ի դրությամբ ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են բեռնաթափում Ստեփանակերտ հասցված 15 տոննա մարդասիրական բեռները
ՌԴ խաղաղապահները տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է երեկ ռուսական Կարմիր խաչի մեքենայով Ստեփանակերտ հասցված 15 տոնն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում «MAN» ավտոբուսը փչացել է, ուղևորները մնացել են ճանապարհի կեսին
Լրագրող Արմեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կարճ տեսանյութ, որտեղ երևում է, որ թիվ 74 երթուղին սպասարկող M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարմիր բերետավորը, պոլիտեխնիկական համալսարանի ուսանողի ականջը բռնած, բերման է ենթարկում նրան
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից ուսանողների են բերման ենթարկում։ Armlur-ի հրապարակած տեսանյությ...