
ԿԸՀ-ն՝ հրապարակումների հավասարության և ԶԼՄ-ում խախտումների մասին

Թեկնածուների համար անվճար եթերաժամի պահանջը խնդրահարույց է Հայաստանի հեռուստաալիքների համար։ Այսօր ԿԸՀ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչ Լիանա Դոխիկյանը՝ ներկայացնելով նախընտրական շրջանի դիտարկման արդյունքները։
Հանձնաժողովը դեռևս չի նախապատրաստել հրապարակումների հավասարության (դրական, բացասական և չեզոք), ինչպես նաև լռության օրվա խախտման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները:
Խախտումների թվում նա հիշատակել է այն դեպքը, երբ «Նոր Հայաստան» հեռուստաընկերության եթերում նախընտրական քարոզչությունը չի ուղեկցվել այդ մասին մատնանշող լուսագրերով։ Հանձնաժողովի նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ։
Բացի այդ, հանձնաժողովը մտահոգություն է հայտնել օրենսդրական փոփոխությունների առնչությամբ, որոնց համաձայն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը մինչև 15 րոպե անվճար եթերաժամ են ստանում ոչ միայն Հանրային հեռուստատեսությամբ, ինչպես նախկինում, այլև մայրաքաղաքային սփռում ունեցող հանրային ցանցի (մուլտիպլեքսի) շրջանակներում հեռարձակման լիցենզիա ստացած բոլոր հեռուստաալիքներով։ Օրենսդրական այս փոփոխությունն առաջին անգամ է կիրառվում Երևանի ավագանու ընտրությունների վրա։
Դոխիկյանը նշեց, որ օրենսդրության այս պահանջը բացասաբար է անդրադառնում մասնավոր հեռուստաընկերությունների եկամուտների վրա, որոնց թիվն առանց այն էլ վերջին տարիներին անշեղորեն նվազում են դիտումների և գովազդի կրճատման պայմաններում:
Նա նշել է, որ մի շարք դեպքերում նկատվել են մի շարք հեռուստաալիքների (Freenews, ATV և «Շանթ») եթերի անջատումներ լրատվական թողարկումների և նախընտրական քարոզչության ժամերին: Նման դեպքեր տեղի են ունեցել օգոստոսի 28-ին և սեպտեմբերի 11-ին։
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ–ն հայտարարություն էր տարածել, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, հիմնական լրատվական թողարկումների և նախընտրական գովազդի ժամանակահատվածում եթերազրկումներ չեն լինելու, սակայն պարբերական բնույթ կրող անջատումները շարունակվել են նաև այս ժամանակահատվածում»,– նշեց Դոխիկյանը։
Ինչ վերաբերում է վճարովի նախընտրական գովազդին, ապա Հանրային ռադիոյում դրա սակագինը սահմանվել է 1300 դրամ 1 րոպեի համար, իսկ Հանրային հեռուստատեսությունում ՝ 48000 դրամ։ Մասնավոր հեռուստաալիքները գները սահմանում են շուկայական պայմաններով։
Հիշեցնենք` Երևանում այսօր ավագանու ընտրություններ են անցկացվում, որին մասնակցում են 13 կուսակցություն և 1 դաշինք։