Հայրս մահացել է, բայց ցուցակում իր անունը կա. քաղաքացի
Քաղաքացին 8/01 ընտրատեղամասում պարզել է, որ իր ցուցակում կա նաև իր մահացած հոր անունը: Այս մասին NEWS.am-ին ահազանգել է այդ քաղաքացին:
Նա պատմել է, որ սա արդեն իր հետ տեղի ունեցած երկրորդ դեպքն է.
«Նախորդ ընտրություններին էլ եկա, նույն խնդիրն էր, ասացին՝ անտեսիր, ես հաջորդ օրը գնացել եմ անձնագրային բաժին, սակայն, փաստորեն ոչ մի օգուտ չի եղել: Անակնկալի եմ եկել այս միջադեպից:
Ես եկել ու իմ բնակավայրում արդարություն եմ պահանջում: Ես ասացի՝ տվեք անվավեր ճանաչեմ հայրիկիս անունը հանեք գնամ, սակայն ինձ թույլ չտվեցին: Վրդովված եմ, ինքս էլ անվավեր եմ վարվել իմ թերթիկի հետ, որովհետեւ արդարություն չկար»:
Ընտրատեղամասի նախագահ Թերեզա Կարապետյանը լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել է, որ 1762 ընտրողից մասնակցել է 350 ընտրող. «Ակտիվությունը ցածր է: Խախտումներ չեն եղել: Առավոտվանից նորմալ աշխատում ենք, առանց խոչընդոտի»:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին ընդունել Ակնայով հումանիտար բեռների տեղափոխումը
Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը։ Այս մաս...
Վրաստանում պատրաստվում են հեղաշրջում կազմակերպել․ երկրի ԱԱԾ
Վրաստանի տարածքում մարդկանց որոշակի խումբ է գործում, որը ծրագրում է հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապակայունացում և քաղաք...
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ․ ԿԸՀ
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ։ Ըստ այդմ, Երևանում ժամը 14։00–ի դ...
Երևանի բոլոր 10 ԸԸՀ-ներում տեղի կունենա պարտադիր վերահաշավարկի վիճակահանությունը. ԿԸՀ
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին, Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա պարտադիր...