«Դաշնակցային ոգու հետ անհամատեղելի այս զրպարտությանն անհրաժեշտ պատասխան կտրվի». Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ–ն կտրուկ քննադատել է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը, որում երկրին մեղադրել են երեխաների հավաքագրման մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ակնկալվում էր, որ ԱՄՆ–ն, որը ռազմական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ՔԱԿ/YPG ահաբեկչական կազմակերպությանը (Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցություն, – խմբ.), որը բռնի հավաքագրում է երեխաների Սիրիայում և Իրաքում ահաբեկչություններին մասնակցելու համար, կբախվի այս իրականությանը նախքան Թուրքիայի դեմ նման զրպարտությամբ հանդես գալը։ Լուրջ կասկածներ է առաջացնում տեղեկության աղբյուրների օբյեկտիվությունը, որոնց հիման վրա ԱՄՆ իշխանությունները հիմնավորում են իրենց որոշումները։ Դաշնակցային ոգու հետ անհամատեղելի այս զրպարտությանն անհրաժեշտ պատասխան կտրվի», – ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ Սիրիայում իրավիճակի հետաքննման ՄԱԿ–ի հանձնաժողովի` 2023 թվականի սեպտեմբերի 12-ի զեկույցում ՔԱԿ/YPG ահաբեկչական կազմակերպության բազմաթիվ լուրջ հանցագործություններ են արձանագրվել, այդ թվում երեխաների հավաքագրում, նրանց առևանգում, ազատազրկում և ռազմական նպատակներով դպրոցների օգտագործում։
«2022 թվականին կրոնի ազատության մասին ԱՄՆ Պետդեպի Իրաքի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ ՔԱԿ–ը հարյուրավոր եզդի երեխաների է առևանգել բռնի հավաքագրման և գաղափարական «ուղեղի լվացման» նպատակով։ Կցանկանայինք հիշեցնել, որ անջատողական ահաբեկչական կազմակերպության բռնի պրակտիկայի և լուրջ հանցագործությունների ուսումնասիրությունը ԱՄՆ հիմնական պարտավորություններից մեկն է», – ասվում է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Թուրքիան պահպանում է տարածաշրջանային և միջազգային համաձայնագրերը և նախկինի պես վճռականորեն շարունակելու է իր ջանքերը` ուղղված մարդկանց վաճառքի հետ կապված հանցագործությունների կանխարգելմանը։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպը Թուրքիան ներառել էր երեխա զինվորներին օգտագործող երկրների ցանկում։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանն առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Արցախում տիրող իրավիճակի շուրջ
Թուրքիան առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել Թուրքիայի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավա...
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Երևանում անցկացված ավագանու ընտրությունների վերաբերյ...
«Երեկ ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները». Միրզոյան
Խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրար...
ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Զախարովայի կոչն արյունահեղությունը դադարեցնելու մասին
ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնա...