Բանգլադեշի և Թուրքիայի քաղաքացիներ են ձերբակալվել հայ–թուրքական սահմանը հատելիս
Օտարերկրյա երեք քաղաքացի է ձերբակալվել Հայաստան–Թուրքիա սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից հաստատել են երեք անձանց ձերբակալման մասին տեղեկությունը։
Հայտնել են նաև, որ Արարատի մարզում 2 օտարերկրյա քաղաքացիների կողմից հայ-թուրքական պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Եվս մեկ գործ է նախաձեռնվել Արմավիրի մարզում «առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության» հետիոտնի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու դեպքի կապակցությամբ։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին։
Լրատվականի տվյալներով` առաջին դեպքում` սեպտեմբերի սկզբին, Բուրաստան գյուղի մոտ ռուս սահմանապահները ձերբակալել են Բանգլադեշի երկու քաղաքացու, որոնք ցանկացել են Հայաստանից Թուրքիա անցնել։
Երկրորդ դեպքում` Թուրքիայի քաղաքացին է ցանկացել Թուրքիայից Հայաստան ներխուժել, նրան կանգնեցրել են Բերքաշատ գյուղի մոտ և ձերբակալել։
Հուլիսի վերջին սահմանն ապօրինի խախտելու փորձ կատարելիս Սիրիայի քաղաքացի էր ձերբակալվել։
Միջպետական պայմանագրի շրջանակում Հայաստանում ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչությունը զբաղվում է Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ պետական սահմանի պաշտպանությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել
Մոսկվայի օդանավակայաններում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, 41 չվերթ է հետաձգվել։ Սա բխում է Yandex-ի տվյալներից: Այս մասին...
Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներն ըստ տեղամասերի
Ներկայացնում ենք Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ըստ տեղամասերի. 6/47 ընտրատեղամ...
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 28.46%-ը
Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցների թիվը 20.00 դրությամբ կազմել է 234.553 քաղաքացի. հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագ...
Ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 21.36%-ը
Երևանի ավագանու ընտրություններին 17:00-ի դրությամբ մասնակցել է 176,027 քաղաքացի՝ ընտրողների ընդհանուր թվի 21.36%-ը. հայտ...