«Բանակցությունները լճացման փուլում են». Հաջիև
Ադրբեջանը հայտարարել է, որ կշարունակի այլ երկրների հետ այլընտրանքային տրանսպորտային ուղիների մշակումն այն դեպքում, եթե Հայաստանը հրաժարվի կատարել իր պարտավորությունները: Այս մասին հայտնի է դարձել Ադրբեջանի նախագահի միջազգային հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցից:
«Մենք մեր լոգիստիկ կարիքները չենք կապելու Հայաստանի կառավարության քմահաճույքներին և առաջ ենք շարժվելու տարածաշրջանային գործընկերների հետ», - նշել է նա:
Հաջիևը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը ձգտում է բացել տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները, քանի որ կարծում է, որ «սերտ առևտրատնտեսական կապերը կնպաստեն տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը:
Հաջիևի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ բանակցությունները լճացման փուլում են:
Հարցազրույցի ընթացքում Հաջիևը շեշտել է, որ Զանգեզուրի միջանցքի բացումը ձեռնտու է առաջին հերթին հենց Հայաստանին։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանն առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Արցախում տիրող իրավիճակի շուրջ
Թուրքիան առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել Թուրքիայի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավա...
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Երևանում անցկացված ավագանու ընտրությունների վերաբերյ...
«Երեկ ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները». Միրզոյան
Խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրար...
ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Զախարովայի կոչն արյունահեղությունը դադարեցնելու մասին
ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնա...