Սարի թաղի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկում (չբնակեցված) տեղի է ունեցել փլուզում․ անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ փլուզվել են տան (40 քմ) մոտ 30 քմ և կից տան արտաքին պատի 15 քմ հատվածները, պատերին առաջացել են տարբեր չափերի ճաքեր, առկա է փլուզման վտանգ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցչին:
[0f10993e642469b7da83b6e1da0058f3.jpg]
[0db2357a7be7ff5f79909dbb7044b342.jpg]
[c3408423d27d10a7599585d4feaecc58.jpg]
[8b034b99dabf13b3970af67a45870cc7.jpg]