Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԵՄ-ի «ամենախիստ» միգրացիոն օրենքին
Եվրախորհրդարանը հաստատել է նոր միգրացիոն օրենսդրությունը, որը համարվում է Եվրոպական միության պատմության մեջ ամենախիստներից մեկը։
Նոր կանոնների համաձայն՝ ԵՄ անդամ որևէ երկրում ընդունված արտաքսման որոշումը պարտադիր կլինի նաև միության մյուս երկրներում։ Բացի այդ, նախատեսվում է ԵՄ սահմաններից դուրս ստեղծել այսպես կոչված «վերադարձի կենտրոններ»՝ երրորդ երկրների հետ համաձայնագրերի հիման վրա։
Միգրանտների արտաքսումից առաջ կալանքի առավելագույն ժամկետը վեց ամսից կերկարաձգվի մինչև երկու տարի։
Իսկ այն անձանց համար, որոնք կհամարվեն անվտանգության սպառնալիք, կալանքի ժամկետը կարող է լինել անսահմանափակ։
Խստացվում են նաև ԵՄ մուտքի արգելքի պայմանները։ Շատ դեպքերում արգելքի ժամկետը հինգ տարուց կավելանա մինչև տասը տարի, իսկ անվտանգության սպառնալիք համարվող անձանց նկատմամբ կարող է կիրառվել ցմահ մուտքի արգելք։
Փաստաթուղթը դեռ պետք է պաշտոնապես հաստատվի ԵՄ խորհրդի կողմից և հրապարակվի։ Դրանից հետո այն կմտնի ուժի մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա:«Սիոնիստական ռեժիմի...
Ուկրաինան հարվածել է. Մոսկվայի խոշոր նավթավերամշակման գործարանը չի գործում
Ուկրաինական հարվածից հետո Մոսկվայի խոշոր նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը:Reuters-ի հաղորդմամբ՝ Մոսկվայ...