Իսրայելը դուրս չի բերի զորքերը Հարավային Լիբանանից․ Նեթանյահու
Իսրայելը «անվտանգության նկատառումներից ելնելով» դուրս չի բերի զորքերը Հարավային Լիբանանից: Հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
«Մենք կվերականգնենք Իսրայելի հյուսիսային շրջանների բարգավաճումը։ Դրա համար անհրաժեշտ է պահպանել Հարավային Լիբանանում անվտանգության գոտին, և մենք չպետք է հեռանանք այնտեղից, քանի դեռ դա պահանջում են Իսրայելի անվտանգության շահերը»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Լիբանանի նախագահն էլ իր հերթին հայտնել է, որ երկրի պատվիրակությունը հունիսի 23-25-ը Վաշինգտոնում կայանալիք ուղիղ բանակցությունների ընթացքում կձգտի հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը։
«Իսրայելի հեռանալը հնարավորություն կտա լիբանանյան բանակին տեղակայվել սահմանին՝ ապահովելով տարածաշրջանի կայունությունը, որն անհրաժեշտ է ավերված քաղաքների և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները սկսելու համար»,- ընդգծել է Ջոզեֆ Աունը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա:«Սիոնիստական ռեժիմի...
Ուկրաինան հարվածել է. Մոսկվայի խոշոր նավթավերամշակման գործարանը չի գործում
Ուկրաինական հարվածից հետո Մոսկվայի խոշոր նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը:Reuters-ի հաղորդմամբ՝ Մոսկվայ...