Վենսը նոր հայտարարություններ է արել ԱՄՆ-Իրան համաձայնության շուրջ
ԱՄՆ-ն և Իրանը պահպանում են խաղաղության համաձայնագրի պայմանները, իսկ Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերականգնվել է, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Անցած գիշեր Հորմուզի նեղուցով տեղափոխվել է 12,5 միլիոն բարել նավթ, ինչը հակամարտության սկզբից ի վեր ռեկորդային ցուցանիշ է։ Նավթի գները գրեթե վերադարձել են պատերազմից առաջ եղած մակարդակին, իսկ բենզինի գինը նվազել է՝ մեկ գալոնի համար հասնելով 4 դոլարից ցածր մակարդակի և կշարունակի նվազել՝ նավթի գների անկմանը զուգահեռ»,- հայտարարել է Վենսը։
Նա հավելել է, որ Իրանը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածներ չի հասցնում Հորմուզի նեղուցով անցնող նավերին, իսկ ԱՄՆ-ը չի խոչընդոտում Իրանից և Իրան ուղևորվող նավերի տեղաշարժին, ինչը, նրա խոսքով, վկայում է, որ երկու կողմերն էլ կատարում են ստանձնած պարտավորությունները։
Բացի այդ, Վենսը պարզաբանել է Իրանի հետ ստորագրված համաձայնագրում նշված՝ Իրանի հարևան երկրներից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին դրույթը։
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ խոսքը ոչ թե ամբողջական դուրսբերման, այլ ամերիկյան զորակազմի թվաքանակը մինչպատերազմյան մակարդակին վերադարձնելու մասին է։
«Մենք չենք պատրաստվում այնտեղ պահել մեր մի քանի ավիակիր հարվածային խմբերը։ Իրանցիները դա չեն ցանկանում, և մենք նույնպես չենք ցանկանում»,- ասել է Վենսը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա:«Սիոնիստական ռեժիմի...
Ուկրաինան հարվածել է. Մոսկվայի խոշոր նավթավերամշակման գործարանը չի գործում
Ուկրաինական հարվածից հետո Մոսկվայի խոշոր նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը:Reuters-ի հաղորդմամբ՝ Մոսկվայ...