Հայ-ավստրիական հանդիպման առանցքում կարևոր տարածաշրջանային հարցերն են
Հունիսի 18-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարության գլխավոր քարտուղար Նիկոլաուս Մարշիկի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ավստրիայի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը: Ընդգծվել է «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման կարևորությունը տարածաշրջանի լոգիստիկ ներուժի լիարժեք կիրարկման համար:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին և դրան նախորդող Առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա:«Սիոնիստական ռեժիմի...
Ուկրաինան հարվածել է. Մոսկվայի խոշոր նավթավերամշակման գործարանը չի գործում
Ուկրաինական հարվածից հետո Մոսկվայի խոշոր նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը:Reuters-ի հաղորդմամբ՝ Մոսկվայ...