Հասարակություն

Աշխատակիցներին կազմակերպված տեղափոխում են հանրահավաքի վայր. «Ականատես» դիտորդական առաքելություն

Աշխատակիցներին կազմակերպված տեղափոխում են հանրահավաքի վայր. «Ականատես» դիտորդական առաքելություն

Աշխատակիցներին կազմակերպված տեղափոխում են հանրահավաքի վայր: Տեղեկությունը հայտնում է «Ականատես» դիտորդական առաքելությունը: 

 

«Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմը մեծ ավտոբուսով տեղափոխվում է հանրահավաքի վայր։ Երկու մեծ ավտոբուս է կայանված նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի դիմաց։ 

 

Բացի այդ, «Ականատեսը» ահազանգեր է ստացել, որ պետական կառույցների աշխատակիցներին հրահանգներ և հորդորներ են տրվել մասկակցել ժամը 18։00-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին։ Ճշտված տեղեկություններով, այդ կառույցներից են՝ 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

ԴԱՀԿ

Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ 

 

Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ վարչական շրջանների աշխատակիցները աշխատանքային ժամերին դուրս են եկել աշխատանքից՝ մասնակցելու երթին/հանրահավաքին»,- ասված է հրապարակման մեջ, որին էլ կից ներկայացված են հետևյալ լուսանկարները։

 

[280d824ce6c6f262497a45e7f2f2e4ad.jpg]

 

[034d80d4d18a5e9b061f7ab93b8778f2.jpg]

 

[bfd15827c9f1e7eee38e3fde6399481a.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250