Ադրբեջանը Արցախից մեկնողների թեման ներկայացնում է որպես «ՀՀ ԶՈՒ-ի դուրս բերման գործընթաց». Աբրահամյան
Ադրբեջանը Արցախից մեկնողների թեման փորձում է ներկայացնել որպես «ՀՀ զինված ուժերի դուրս բերման գործընթաց», ինչը չի համապասխանում իրականությանը հենց միայն այն պատճառով, որ Արցախի ՊԲ-ի կազմում ծառայում են բացառապես Արցախի գրանցում ունեցող անձինք: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Արցախի նախագահն այսօր խորհրդակցություն է հրավիրել, որի քննարկման առանցքային թեմաներից մեկը վերաբերվել է Կարմիր Խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստան մեկնող քաղաքացիների հարցին:
Այս թեման կարևոր է մի քանի տեսանկյունից:
Նախ Ադրբեջանը Արցախից մեկնողների թեման փորձում է ներկայացնել որպես «ՀՀ զինված ուժերի դուրս բերման գործընթաց», ինչը չի համապասխանում իրականությանը հենց միայն այն պատճառով, որ Արցախի ՊԲ-ի կազմում ծառայում են բացառապես Արցախի գրանցում ունեցող անձինք:
Երկրորդ, վերջին շրջանում Արցախում քննարկման առարկա է դարձել այն հարցը, թե ինչու են որոշ արցախցիները մեկնում ՀՀ:
Նախ հստակ սահմանված են այն բոլոր խմբերը, որոնք Կարմիր Խաչի կամ ռուս խաղաղապահների միջոցով, նախապես հերթագրվելով, մեկնում են ՀՀ:
Օրինակ` առողջական ծանր խնդիրներ ունեցողներներ, ՌԴ քաղաքացիություն ունեցողներ և նրանց ընտանիքի անդամներ, մինչև շրջափակումը Արցախի հանքարդյունաբերությունում, շինարարությունում այլ ոլորտներում աշխատող ՀՀ քաղաքացիներ, ՀՀ կամ արտերկրի բուհեր ընդունվածներ:
Սակայն այս ընթացքում, տարբեր անձինք, տարբեր ճանապարհներով, կարգը շրջանցելով մեկնել են Արցախից, ինչն իրավացիորեն ներսում տարաբնույթ դժգոհությունների առիթ է դարձել:
Ավելին` հատկապես վերջին օրերին, տարատեսակ «հումանիտար միջանցքների» խոսակցությունների ֆոնին, Արցախի ներսում պնդում է ձևավորվել, որ մարդիկ պետք է մնան տեղում և անհարկի կոչեր չպետք է հնչեցնեն Արցախը լքելու վերաբերյալ:
Սրանով պայմանավորված իշխանությունը ուժեղացնում է հսկողությունը Արցախից ելքի իրականացման մասով և հանձնարարություն է իջեցվել, որպեսզի Արցախից ՀՀ մեկնողների սահմանված կարգն ու սկզբունքները խստորեն պահպանվեն, ինչը մեկողների առումով միայն բացառություններ է սահմանում:
Խորհրդակցության ընթացքում Նախագահն անդրադարձել է նաև ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական անձանց տեղափոխման խնդրներին: Սամվել Շահրամանյանը նշել է, որ այդ գործընթացը պետք է իրականացվի խիստ վերահսկողության պայմաններում, թափանցիկ ու գործող կարգերին համաձայն: Այդ համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է տեղերում աշխատանքային խմբեր ստեղծելու անհրաժեշտությունը»,– գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Քվեարկության նախնական տվյալները՝ 21:00-ի դրությամբ. ԿԸՀ նախագահ
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Ըստ այդ տվյալների՝ 824.250 ընտրողնե...
Բաքուն պատրաստ է կազմակերպել Աղդամի և Լաչինի ճանապարհների օգտագործումը. Հաջիզադե
Բաքուն պատրաստ է կազմակերպել Աղդամի և Լաչինի ճանապարհների օգտագործումը: Այս մասին գրում է Говорит Москва–ն՝ հղում տալով...
Երևանում մեկնարկել են ավագանու ընտրությունները
Այսօր մայրաքաղաք Երևանում անցկացվում են ավագանու ընտրություններ։ Արդեն իսկ Երևանի 12 վարչական շրջաններում բացվել են 475...
Հայտնի են 82 տեղամասերում հաշվարկի արդյունքները
ԿԸՀ–ն ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների 82 տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքները:1. Հանրային ձայ...