Ադրբեջանը 2-րդ անգամ է թույլատրել Հելեն Դադայանի մարմինը տեղափոխել Արցախ, ապա կրկին արգելել. ազգական
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունն արդեն շուրջ 1 ամիս է՝ Գորիսում է։ Հելենի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում պատմել է, որ 3 օր առաջ աղջկա մարմինը Արցախ տեղափոխելու հարցում որոշակի առաջընթաց էր նկատվել, ադրբեջանական կողմը երկրորդ անգամ թույլատրել էր կազմակերպել Հելենի մարմնի տեղափոխումն Արցախ, սակայն վերջին պահին կրկին արգելել։
«Խաղաղապահ զորքերի նոր հրամանատարի հետ և Արցախի նոր իշխանությունների ջանքերով սառույցը տեղից շարժվել էր, շտապ օգնության մեքենայով Հելենի մարմինն հասցրել էինք անցակետ, սակայն ադրբեջանական կողմն ասաց, որ միայն Կարմիր Խաչի միջոցով կարող ենք իրականացնել տեղափոխումը։ Արդյունքում, էլի սկսվեցին փաստաթղթային հարցերը։
Ադրբեջանական կողմը պահանջում է, որ Կարմիր Խաչը փաստաթղթերում տեղափոխման վերջնակետ մատնանշված լինի ոչ թե Արցախի Հանրապետություն, այլ Ադրբեջանի Հանրապետություն, սակայն հայկական կողմում այս ձևակերպմանը ընդդիմանում են։ Կարմիր Խաչից ես էլ հույս չունեմ, նրանց միջոցով տեղափոխումն անհնարին է»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է նա։
Ինչպես գրում է կայքը, Սաֆարյանի փոխանցմամբ՝ ակնկալում են, որ այսօր կամ վաղը կհրապարակվի Հելենի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով ՄԻԵԴ-ի որոշումը։
«Մեր դիմումը արդեն շուրջ մեկ շաբաթ է դատարանում է, 3-7 օրյա ժամկետում են, սովորաբար, նման հարցերը քննվում եւ ժամկետն արդեն լրանում է, կարծում եմ պատասխան կունենանք շուտով»,- նշել է Սաֆարյանը։
Հելենի մորեղբայրն ասել է, որ այս պահին աղջկա մարմինը պահվում է +2 ջերմաստիճանում, սակայն բժիշկներն ասում են, որ անգամ այդ ջերմաստիճանում երկար պահել չի կարելի։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 12 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Վիրավորների թվում է նաև «ZIL»–ի վարորդը, ում մեղադրանք է առաջադրվել։
Ողբերգական վթարի ուղևորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղևորությունից։
Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶ․ Տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները և կարմիր մահիկի մեքենաների վայրը․ Թաթոյան
Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լաչինի միջանցքն ունի Արցախի էթնիկ հայերի ինքնությունը պահ...
Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին ընդունել Ակնայով հումանիտար բեռների տեղափոխումը
Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը։ Այս մաս...
Արցախից հայտնել են, թե ինչ սկզբունքով են բաշխվելու ՌԴ օգնության փաթեթները
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված...
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ․ ԿԸՀ
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ։ Ըստ այդմ, Երևանում ժամը 14։00–ի դ...