ՌԴ-ում լրտեսության մեղադրանքով ձերբակալված Wall Street Journal-ի թղթակցի ընտանիքը դիմել է ՄԱԿ-ին

Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով ձերբակալված Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիցի ընտանիքը դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով օգնել նրան ազատ արձակել։ 

 

Գերշկովիչի հարազատները միջնորդություն են ուղարկել ՄԱԿ-ի կամայական կալանավորման աշխատանքային խմբին։

 

«Այս հայտարարությունը բացատրում է, որ Էվանի կալանավորումը մարդու իրավունքների խախտում է, և որ Ռուսաստանը պետք է անհապաղ ազատ արձակի նրան։ Մենք պարզապես ուզում ենք, որ նա տուն գա»,- լրագրողներին ասել է լրագրողի հայրը՝ Միխայիլ Գերշկովիչը։

 

Հիշեցնենք, որ մարտի վերջին The Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչը ձերբակալվել է Եկատերինբուրգում՝ լրտեսության մեղադրանքով: Ըստ Անվտանգության Դաշնային Ծառայության, լրագրողը, «ամերիկյան կողմի հանձնարարությամբ» գաղտնի տեղեկատվություն է հավաքել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին։ 

Քաղաքականություն