
Լամպեդուզա կղզում արտակարգ դրություն է հայտարարվել միգրանտների մեծ հոսքի պատճառով

Միջերկրական ծովում գտնվող իտալական Լամպեդուզա կղզում արտակարգ դրություն է հայտարարվել միգրանտների մեծ հոսքի պատճառով։ Վերջին երեք օրում ավելի քան 8000 ապօրինի միգրանտ է ժամանել կղզի։ Տեղեկությունը հայտնում է Լամպեդուզայի քաղաքապետ Ֆիլիպո Մանինոն։
Իշխանությունները նախատեսել են այսօրվա ընթացքում 2000 փախստական դուրս բերել կղզուց։ Նրանց կուղարկեն Սիցիլիայի տարբեր նավահանգիստներ։ Լամպեդուզայում փաստաթղթերով բնակիչների թիվը 6 հազար է, միայն սեպտեմբերի 12-ին այնտեղ ռեկորդային թվով փախստական է ժամանել` ավելի քան 5 հազար։
Երեկ էլ Լամպեդուզայի նավահանգստում (ուր ժամանում են միգրանտներով նավերը և նրանց փրկարարական աշխատանքներին մասնակցող նավերը) մի քանի հարյուր միգրանտներ փորձել են ճեղքել իրավապահների շղթան, սակայն կանգնեցվել են ուժայինների կողմից։