Երևանում աղբամանները շպրտած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության
Վերջերս համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցները աղբամանները շպրտում աղբատարի վրայից։ Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ պարզելու արդյո՞ք տվյալ աշխատակիցները պատասխանատվության ենթարկվել են։
«Համացանցում տեղ գտած կադրերը նկարահանվել են Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում: Տեղադրված աղբամաններից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների կողմից իրականացվել են սահմանված կարգին հակասող, աղբահանության անփույթ աշխատանքներ: Հիմնարկի աղբահանության բաժնի տվյալ բանվորները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և հանձնարարված աշխատանքի կատարման ընթացքում գույքին խնամքով չվերաբերվելու համար»,- լրատվամիջոցին հայտնել են քաղաքապետարանից։
Լրատվամիջոցի հարցին, թե 2023 թվականի ընթացքում քանի՞ աղբատար և աղբաման է ձեռք բերվել պատասխանել են․
«2023 թվականին ԵԱՍՄ համայնքային հիմնարկը ձեռք է բերել «MAZ 5904C2-012» մակնիշի չորս ավտոմեքնա»։
Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶ․ Տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները և կարմիր մահիկի մեքենաների վայրը․ Թաթոյան
Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լաչինի միջանցքն ունի Արցախի էթնիկ հայերի ինքնությունը պահ...
Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին ընդունել Ակնայով հումանիտար բեռների տեղափոխումը
Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը։ Այս մաս...
Արցախից հայտնել են, թե ինչ սկզբունքով են բաշխվելու ՌԴ օգնության փաթեթները
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված...
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ․ ԿԸՀ
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ։ Ըստ այդմ, Երևանում ժամը 14։00–ի դ...