««Զեյթուն» հանրակացարանը կեցություն կապահովի 400 ուսանողի համար». Ժաննա Անդրեասյան
«Զեյթուն» հանրակացարանը, որը նախատեսված է ՀՀ բոլոր բուհերի ուսանողների համար, այսօր անմխիթար վիճակում է, սակայն շարունակում է սպասարկել ավելի քան 200 ուսանողի։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ ՀՀ պետական բյուջեով նախատեսված է հանրակացարանի վերանորոգումը, որը թույլ կտա այստեղ կեցություն ապահովել կրկնակի շատ` 400 ուսանողի համար։
«Նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են, շինարարության մրցույթի փուլ պետք է անցնենք։ 2024 թ. հունվարից արդեն ֆինանսավորումը պլանավորված է։ Մեր ռազմավարությունն է, որպեսզի կրկնապատկենք նաև օտարերկրյա ուսանողների թիվը, այդ պատճառով պետք է տեմպով իրականացնենք Ակադեմիական քաղաքի կառուցումը»,– հայտարարեց նախարարը։
Նա պատասխանում էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի այն հարցին, որ ՀՀ–ում ուսանողների թվի աճին զուգահեռ հանրակացարաններով նրանց ապահովելու խնդիր է առաջացել։
«Դա խնդրահարույց է հատկապես անշարժ գույքի գների թանկացման ֆոնին։ Մինչդեռ ՀՀ որոշ բուհեր չունեն իրենց հանրակացարանները,կամ պատշաճ վիճակում չեն գտնվում դրանք»,– նկատեց պատգամավորը։
Ժաննա Անդրեասյանն ասաց, որ դա իսկապես համակարգային խնդիր է, երկարաժամկետ հատվածում այդ հարցը լուծվելու է Ակադեմիական քաղաքի նախագծի շրջանակում, որով նախատեսված է ամբողջական համալիր թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների համար։
Նախարարը նաև հայտարարեց, որ ՀՀ–ի բուհերի մանկավարժական բնագիտական ուղղություններով մարզերից եկած ուսանողների համար այս սեպտեմբերի 1–ից ամսական կրթաթոշակը 70 հազար դրամ է դարձել։ Այս գումարը, ըստ նախարարի, հնարավորություն կտա ուսանողներին նաև նման սոցիալական խնդիրներին ուղղել այդ միջոցները։
Նմանատիպ հոդվածներ
Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է. նա 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տնային կալանքը փոխվել է գր...
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել
Մոսկվայի օդանավակայաններում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, 41 չվերթ է հետաձգվել։ Սա բխում է Yandex-ի տվյալներից: Այս մասին...
Ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 21.36%-ը
Երևանի ավագանու ընտրություններին 17:00-ի դրությամբ մասնակցել է 176,027 քաղաքացի՝ ընտրողների ընդհանուր թվի 21.36%-ը. հայտ...
Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներն ըստ տեղամասերի
Ներկայացնում ենք Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ըստ տեղամասերի. 6/47 ընտրատեղամ...