Wildberries-ը վերջնական կարգավորել է Հայաստանից գնումների ժամանակ տեխնիկական սխալը

Wildberries առցանց վաճառքի հարթակն ավարտին է հասցրել տեխնիկական աշխատանքները` այսպիսով վերացնելով Հայաստանում գնորդների համար ապրանքների արժեքի ոչ ճշգրիտ ցուցադրման հետ կապված սխալը ինչպես պաշտոնական կայքում, այնպես էլ Android և iOS բջջային հավելվածներում: Այս մասին հայտնում են Wildberries-ի մամուլի ծառայությունից։

 

Պատվերների ձևակերպումը բացառապես կատարվելու է ՝ համաձայն տարածաշրջանի և տվյալ վայրի համար ֆիքսված գների։

 

Բացի այդ, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ և Ռուս-հայկական գործարար խորհրդի հովանու ներքո, մշակվել է օնլայն և օֆլայն միջոցառումների ցանկ տեղական բիզնեսի ներկայացուցիչների համար, որոնք ցանկանում են զարգանալ առցանց առևտրի սեգմենտում։

 

Այսպիսով, սեպտեմբերի 14-ին, ժամը՝ 12.00-ին, Wildberries-ի փորձագետների մասնակցությամբ կանցկացվի վեբինար, որի շրջանակում ձեռներեցների հետ կքննարկվեն հարթակում բիզնես սկսելու հնարավորությունները։

 

Կկազմակերպվի երկրորդ բաց կլոր սեղանը տեղական բիզնեսի ներկայացուցիչների հետ, որի շրջանակում հարթակի մասնագետները կպատասխանեն ձեռներեցների հարցերին և կօգնեն նրանց առցանց վաճառքի հետագա զարգացման գործում։

 

«Մենք ձգտում ենք խթանել տեղական բիզնեսի զարգացումը և բարելավել ծառայությունները ինչպես վաճառողների, այնպես էլ գնորդների համար: Wildberries-ի բիզնես մոդելը լայն հնարավորություններ է ընձեռում հայ ձեռներեցների արտահանման ներուժը զարգացնելու համար՝ հնարավորություն տալով նրանց մուտք գործել այն երկրների շուկաներ, որտեղ գործում է ընկերությունը:

Մենք հնարավորություններ ենք ստեղծում ապրանքների տեսականին ընդլայնելու և դրանք հնարավորինս մատչելի դարձնելու սպառողների համար, այդ թվում՝ Հայաստանից»,- մեկնաբանել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։

 

Վերապատրաստման ծրագրերի օրացույցը կհրապարակվի ընկերության թելեգրամյան պաշտոնական ալիքում t.me/globalwb և t.me/WB_Armenia վաճառողների համար նախատեսված հարթակում։

Քաղաքականություն