ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ԱԱԾ-ն ստուգում է Հայաստանում «վագներականների» մասին հրապարակումները». Փաշինյան
ԱԱԾ-ն ստուգում է Հայաստանում «վագներականների» մասին հրապարակումները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ասաց, որ Հայաստանի իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել մամուլում հայտնված հրապարակումներին. «Ինչքան տեղյակ եմ` նման հրապարակում եղել է տելեգրամյան ալիքներով, ԱԱԾ-ն ստուգում է հրապարակված տեղեկատվությունը»:
Հարցին, թե մտավախություն ունի՞ արդյոք, որ Ռուսաստանը Հայաստանում կարող է հեղափոխություն անել, նա արձագանքեց` Հայաստանում հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդն ու հայ ժողովուրդն այդ հեղափոխությունն արել է:
Նշենք, որ «Բաղրամյան-26» Telegram ալիքում հաղորդագրություն էր հրապարակվել այն մասին, որ Կրեմլը հեղաշրջում է նախապատրաստում Հայաստանում։ Ալիքի տվյալներով՝ Պրիգոժինի մահվան պահին Հայաստանում կար «Վագների» մոտ 3000 մարտիկ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն ասաց, թե ինչ է մտածել Երևանում մեծ թվով վրացական համարներով մեքենաներ տեսնելիս
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցի, անդրադարձել է վրացական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հռոմի ստատուտը մեր խմբակցության դիրքորոշմամբ վավերացվելու է լիարժեք». Փաշինյան
Հայաստանը կվավերացնի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) լիարժեք։ Ազգային ժողովում կառավա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երևանի գործողությունները ոչ բարեկամական են». Զախարովա
Ռուսաստանը Հռոմի կանոնադրության հնարավոր վավերացման համատեքստում Հայաստանի գործողությունները դիտարկում է որպես ոչ բարեկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներում–բեկում չի լինելու. վարչապետը` քարոզարշավի ժամանակ վարչական լծակի օգտագործման մասին
Եթե պարզվի` ՀՀ որևէ մակարդակի որևէ պաշտոնյա վարչական լծակի օգտագործմամբ ինչ–որ մեկին տանում է հանրահավաքի, ընտրության, ա...