Մոսկվան Ադրբեջանին դիվանագիտական դեմարշ է հայտարարել. հայտնի է պատճառը
Մոսկվան Ադրբեջանին դիվանագիտական դեմարշ է հայտարարել` Ռուսաստանի նոր շրջաններում ընտրությունների վերաբերյալ երկրի ԱԳ նախարարության հայտարարությունների պատճառով։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել էր, որ վերջին ընտրությունները, որոնք անցկացվել են Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքների մի մասում (Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի, Խերսոնի մարզերի տարածքներում. խմբ.), չեն համապատասխանում չափանիշներին, դրանք իրավական ուժ չունեն։
«Ինձ մոտ հարց է առաջացրել այդ մեկնաբանությունը։ Այդպիսի գնահատականները չենք կարող ընդունել։ Դրանք չեն համապատասխանում մեր երկրների միջև հարաբերությունների դաշնակցային մակարդակին։ Դրա համար էլ դիվանագիտական գծով ադրբեջանական կողմի համար դեմարշ է արվել»,– ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Բաքվում Ռուսաստանի տարածքային ամբողջականության հարցերին պետք է նույն հարգանքով վերաբերվեն, ինչպես իրենք են ակնկալում, որ ՌԴ–ն վերաբերվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
«Կարծում եմ` մեր տարածքների պատմությունը մեր ադրբեջանցի ընկերները շատ լավ գիտեն։ Ի դեպ, այդ մասին գիտեն ոչ ԶԼՄ–ից, այլ մեր համատեղ անցյալի շնորհիվ։ Նրանք հնարավորություն են ունեցել ուղղակի պատմական կոնտեքստում դիտարկել այս գործընթացը»,– նշել է Զախարովան։
Մոսկվան կարծում է, որ մեկնաբանությունների համար համապատասխան քաղաքական հիմք պետք է լինի։
2023 թվականի սեպտեմբերի 8-10-ը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում տարածաշրջանային խորհրդարանների պատգամավորների ընտրություններում քվեարկություն է անցկացվել։ Ռուսաստանի Դաշնության նոր սուբյեկտներում ընտրվել են նաև քաղաքային պատգամավորներ և վարչական կենտրոնների պատգամավորներ: Չորս տարածաշրջան առաջին անգամ մասնակցում է Ռուսաստանում անցկացվող քվեարկության միասնական օրվան:
Նմանատիպ հոդվածներ
«Երեկ ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները». Միրզոյան
Խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրար...
«Տեսնենք՝ ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու». Դավիթ Բաբայան
Լաչինի միջանցքը վերագործարկելու շուրջ բանակցություններում ռուս խաղաղապահ առաքելությունն է ջանքեր գործադրում: Այս մասին N...
«Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և ԼՂ-ի դեմ նոր ռազմական ագրեսիայի»․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՀԿ նիստին
Ադրբեջանի կողմից ՀՀ հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով իրականացվող անձնակազմի, հարձակողական սպառազի...
«Ռուսաստանը չի վախենում, որ, ի դեմս Հայաստանի, դաշնակից կկորցնի». Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, ԱՄՆ-Հայաստան խաղաղապահ վարժանքներին, և...