«Այնպես չէ, որ հավակնություն ունենք միանգամից իդեալական դասագիրք ունենալու». ՀՀ ԿԳՄՍ նախարար
2–րդ, 5-րդ ու 7-րդ դասարանների դասագրքերի հրատարակման գործընթացը չի տապալվել։ Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա հորդորեց նախ լավ ուսումնասիրել հարցը, հետո միայն մեկնաբանել այն։
«Առաջին խմբաքանակը մտել է դպրոցներ հենց սեպտեմբերի 1–ին հաջորդող առաջին աշխատանքային օրը, այս օրերին բաշխվում են լրացուցիչ գրքերը և մինչև ամսվա վերջ բոլորը կլինեն դպրոցներում»,–ասաց նա։
«Դասագրքերի տպագրման նոր մրցույթի արդյունքում ունենք միջոցների 40 տոկոս խնայողություն, որը մեզ բերում է հարցադրումների, թե տարիներ շարունակ ինչ գնով է պետությունն այդ դասագրքերը ձեռք բերել, և ինչ միլիոններ է պետությունը ծախսել դրա վրա»,– ասաց նախարարը։
Անդրեասյանը տեղեկացրեց, որ անձամբ եղել է բոլոր տպարաններում և իրեն տպարանների ներկայացուցիչներն ասել են, որ տարիներ շարունակ այդ մրցույթներին մոտ էլ չեն եկել, որովհետև իմացել են, որ անիմաստ է ու անօգուտ։
Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա Ժաննա Անդրեասյանը խորհուրդ տվեց ծանոթանալ դրանց հետ։
«Այնպես չէ, որ հավակնություն ունենք միանգամից իդեալական դասագիրք ունենալու, դա երկար ճանապարհ է, չէ՞ որ տարիներ շարունակ մեր երկրում նոր գրքեր չեն գրվել»,– ասաց նախարարը։
Նա հավելեց, որ առաջին փորձերն արդեն իսկ ստեղծել են հիմքեր, որ հետագայում դպրոցներ մտնեն որակյալ դասագրքեր, եթե նույնիսկ դրա համար պետք լինի գնալ ևս մեկ` լրամշակման փուլի։
Նշենք, որ այս տարի սեպտեմբերի 1-ին 2–րդ, 5-րդ ու 7-րդ դասարանցիներն ուսումնական տարին սկսեցին առանց դասագրքերի։ Նոր դասագրքերի տպագրության մրցույթում հաղթած հրատարակչությունները չհասցրին տպագրել դրանք ու հասցնել դպրոց։
Նմանատիպ հոդվածներ
Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է. նա 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տնային կալանքը փոխվել է գր...
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել
Մոսկվայի օդանավակայաններում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, 41 չվերթ է հետաձգվել։ Սա բխում է Yandex-ի տվյալներից: Այս մասին...
Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներն ըստ տեղամասերի
Ներկայացնում ենք Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ըստ տեղամասերի. 6/47 ընտրատեղամ...
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 28.46%-ը
Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցների թիվը 20.00 դրությամբ կազմել է 234.553 քաղաքացի. հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագ...