Հասարակություն
Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2900-ը
Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2900-ը, հայտնում է Ria.ru-ն:
«Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2901-ի, իսկ տուժածներինը` 5530-ի»,-ասված է երկրի ՆԳՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 02։11–ին, 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա: Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ:
Շատ պետություններ առաջարկել են իրենց օգնությունը Մարոկկոյին։ Ռուսական կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները նույնպես ասել են, որ իրենք դրամահավաք են կազմակերպում տուժածների համար։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում 3 գերեզման ունեմ. արտաշիրիմումների հարցով ի՞նչ կարող եք նախձեռնել. քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին
Ցիկադա՝ Covid-19-ի նոր տարբերակ. մտահոգվելու պատճառ կա՞
Երևանում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ
5.0