Բավականաչափ տվյալներ է հավաքել Բայդենի իմփիչմենթի մեկնարկի համար
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթին ծրագրում է այս շաբաթ հանդես գալ ի պաշտպանություն հետաքննության, որի արդյունքը կարող է լինել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դեմ իմփիչմենթի քննարկումը, հայտնում է The Hill-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ավելին, ըստ հրատարակության զրուցակիցների, Ներկայացուցիչների պալատի նախագահը իմփիչմենթի հետաքննությունը համարում է «տրամաբանական հաջորդ քայլը» Հանրապետական կուսակցության կողմից Բայդենի և նրա ընտանիքի անդամների դեմ իրականացվող հետաքննությունների շարքում։
Նշվում է, որ Մաքքարթին մտադիր է հանրապետական օրենսդիրներին ասել, որ Ներկայացուցիչների պալատի Վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Ջեյմս Քոմերը և Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովի նախագահ Ջիմ Ջորդանը բավական տվյալներ են հավաքել՝ հաստատելու նման հետաքննության անհրաժեշտությունը։
The Hill-ը գրում է, որ Մաքքարթին Ներկայացուցիչների պալատում կայանալիք հանդիպման ժամանակ կարծիք կհայտնի, որ հետաքննությունը կօգնի Բայդենների ընտանիքի բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներին հասանելիություն ձեռք բերել։
Հանրապետականների համագումարն այս շաբաթ տեղի կունենա երկու անգամ՝ չորեքշաբթի և հինգշաբթի օրերին։ Հինգշաբթի օրը կայանալիք հանդիպմանը նախատեսվում է ելույթ ունենալ Կոմերն ու Ջորդանը:
Հրատարակությունը նշում է, որ մնում է պարզել, թե արդյոք հնարավոր կլինի ստանալ անհրաժեշտ թվով ձայներ՝ հետաքննություն սկսելու համար, որը կարող է հանգեցնել ԱՄՆ նախագահի իմփիչմենթի։
Նմանատիպ հոդվածներ
«Երեկ ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները». Միրզոյան
Խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրար...
«Տեսնենք՝ ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու». Դավիթ Բաբայան
Լաչինի միջանցքը վերագործարկելու շուրջ բանակցություններում ռուս խաղաղապահ առաքելությունն է ջանքեր գործադրում: Այս մասին N...
«Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և ԼՂ-ի դեմ նոր ռազմական ագրեսիայի»․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՀԿ նիստին
Ադրբեջանի կողմից ՀՀ հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով իրականացվող անձնակազմի, հարձակողական սպառազի...
«Ռուսաստանը չի վախենում, որ, ի դեմս Հայաստանի, դաշնակից կկորցնի». Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, ԱՄՆ-Հայաստան խաղաղապահ վարժանքներին, և...