«Անհրաժեշտ է զուգահեռաբար օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհները». Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրել է «անջատողականություն հրահրելու» համար՝ «թույլ չտալով ապրանքների տեղափոխումը Լաչինի միջանցքով»։ Այս մասին նա հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Շպոլյարիչի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Кавказское бюро-ն։
Բայրամովի խոսքով՝ շրջափակման մասին Հայաստանի հայտարարությունները «անհիմն են» և որ ներկայում Լաչինի միջանցքով երկու ուղղությունով ապահովված է հայազգի բնակիչների ամենօրյա երթևեկությունը։
Նա Երևանին մեղադրել է «պայմանավորվածությունները չկատարելու» համար:
«Անհրաժեշտ է զուգահեռաբար օգտագործել Աղդամ (Ակնա) - Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհները՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և Ադրբեջանի օրենսդրության և համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ հայազգի բնակիչների կարիքները բավարարելու համար», - ասել է Բայրամով:
Նմանատիպ հոդվածներ
«Տեսնենք՝ ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու». Դավիթ Բաբայան
Լաչինի միջանցքը վերագործարկելու շուրջ բանակցություններում ռուս խաղաղապահ առաքելությունն է ջանքեր գործադրում: Այս մասին N...
Կայացել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Զրուցակիցնե...
«Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և ԼՂ-ի դեմ նոր ռազմական ագրեսիայի»․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՀԿ նիստին
Ադրբեջանի կողմից ՀՀ հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով իրականացվող անձնակազմի, հարձակողական սպառազի...
«Երեկ ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները». Միրզոյան
Խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրար...