ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանի կործանման». ՔՊ-ական պատգամավոր
Լրագրողներն այսօր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանից հետաքրքրվեցին, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույց չի ունեցել, այն դեպքում, երբ բոլոր գերտերությունների ղեկավարների հետ խոսել է։
Պատգամավորը նշել է, որ մի քանի անգամ ՀՀ-ն դիմել է ռազմավարական դաշնակցին և աջակցություն չի ստացել, դրա համար էլ արդեն իմաստ չկա նրանց դիմելու:
«Պատճառն այն է, որ արդեն մի քանի անգամ մեր երկրի դեմ կալացիա է տեղի ունեցել: Մենք դիմել ենք։ Ո՛չ ՀԱՊԿ-ն է արձագանքել, ո՛չ էլ մեր դաշնակից պետությունը: Ասել են, որ դրանք սահմանային կռիվներ են: Արդեն իմաստ չկա իրենց դիմելու, զանգելու: Բոլոր ժամանկներում էլ Լավրովն ինչ-որ բան ասել է, իրա ասածը չենք վերցնում որպես հիմք և ընդունում: Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանի կործանման: Իր ծրագրերը տեսե՞լ եք, որ հայանպաստ լինեն: ՌԴ-ն միշտ մեր տեղը որոշել ա, մեզ ասել ա, թե ուր պետք ա գնանք», - ասել է պատգամավորը։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երևանի գործողությունները ոչ բարեկամական են». Զախարովա
Ռուսաստանը Հռոմի կանոնադրության հնարավոր վավերացման համատեքստում Հայաստանի գործողությունները դիտարկում է որպես ոչ բարեկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն ասաց, թե ինչ է մտածել Երևանում մեծ թվով վրացական համարներով մեքենաներ տեսնելիս
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցի, անդրադարձել է վրացական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հռոմի ստատուտը մեր խմբակցության դիրքորոշմամբ վավերացվելու է լիարժեք». Փաշինյան
Հայաստանը կվավերացնի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) լիարժեք։ Ազգային ժողովում կառավա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներում–բեկում չի լինելու. վարչապետը` քարոզարշավի ժամանակ վարչական լծակի օգտագործման մասին
Եթե պարզվի` ՀՀ որևէ մակարդակի որևէ պաշտոնյա վարչական լծակի օգտագործմամբ ինչ–որ մեկին տանում է հանրահավաքի, ընտրության, ա...