Փաշինյանը՝ Հռոմի ստատուտի, Ալմա–Աթայի հռչակագրի մասին
Հռոմի ստատուտի վավերականացումը մենք մեկնարկել ենք 2022թ․ դեկտեմբերին, սակայն մեր ընթացակարգերով այն որոշակի ժամանակ է տանում: Այս մասին Հանրայինի եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Այն ցավոք, վատ համընկնումներ ունեցավ ՌԴ-ի և Հաագայի քրեական դատարանի հարաբերությունների համատեքստում»,– ասել է նա:
«Պետք է արձանագրեմ, որ այդ գործընթացը ամենևին կապված չէ ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ, այլ կապված է սահմանի լարված իրավիճակի հետ։ Մենք հասկանում ենք, որ վատ, անհանգստացնող կոնտեքստներ են ձևավորվում, բայց մյուս կողմից մենք չենք կարող մեր հարաբերւոթյւոնները և մեր պարտավորությունները սառեցնել մեր մյուս գործընկերների հետ»,– ընդգծել է նա։
Իր խոսքով՝ 2020թ․ սեպտեմբերին Հայաստանը ոչ Հռոմի ստատուտ էր վավերացնում, ոչ զորավարժություներ էր անում ԱՄՆ-ի հետ, ոչ էլ այցելում էր Ուկրաինա, և նույնը նաև 2022թ․ սեպտեմբերին, բայց դա չխանգարեց, որ սահմանին ունենանք պատերազմական իրավիճակ։
Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք փորձում ենք օգտագործել այն գործիքակազմը, որը կարող է մեզ հասու լինել՝ մեր սահմանային անվտանգության մեջ գործոններ ավելացնելու, որոնք մեզ կօգնեն»:
Անդրադառնալով Ալմաթիի հռչակագրին, Փաշինյանը նշել է. «Ալմաթիի հռչակագիրը Հայաստանում վավերացվել է 1992թ. փետրվարին, այսինքն՝ Ալմաթիի հռչակագրին հղում անելը և փորձ անելը այն ներկայացնել որպես նոր գործոն, նոր հանգամանք, որը վատթարացրել է Հայաստանի և ԼՂ-ի իրավիճակը, այնքան էլ ճիշտ չէ, որովհետև 1991թ. այս կողմ այդ հռչակագիրը կա և այն մեր օրենսդրության մի մասն է»:
Նմանատիպ հոդվածներ
Շնորհավորելու շատ բան չկա. Փաշինյանը՝ Արցախի նախագահին չշնորհավորելու մասին
Կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հանրայինի եթերո...
Ասել եմ՝ այո. Փաշինյանը կրկնում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում վերահաստատել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86.600 քառակուսի կմ տարածք...
Վլադիմիր Պուտինն իրավիճակից տեղեկացված է. Նիկոլ Փաշինյան
Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի։ Այդ...
Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար. Փաշինյան
Հանրայինի եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի...