Զելենսկիին նախապատրաստում են Թրամփի հետ հանդիպումից առաջ՝ Սպիտակ տանը նոր սկանդալից խուսափելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին հանդիպումն ավարտվել է պատմական սկանդալով. նարնց միջև վեճ էր սկսվել և Զելենսկին ժամանակից շուտ լքել էր Սպիտակ տունը։ Այժմ բրիտանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Լոնդոնը հատուկ նախապատրաստում է Ուկրաինայի նախագահին Թրամփի հետ դժվար բանակցությունների, որպեսզի նոր սկանդալից խուսափել հնարավոր լինի։ Այս գործում գլխավոր դեր է խաղում Ջոնաթան Փաուելը, Թոնի Բլեերի աշխատակազմի նախկին ղեկավարը և վարչապետ Քիր Սթարմերի ներկայիս անվտանգության խորհրդականը, գրում է Bild-ը։
Նրա խորհուրդն է՝ զգույշ լինել ԱՄՆ նախագահի եսասիրության հարցում, որքան հնարավոր է հրապարակայնորեն գովաբանել նրան և խուսափել նրան սադրելուց։
Դա ներառում է Թրամփի՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերի գովաբանումը և այն բանի ընդունումը, որ Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն կրի սեփական պաշտպանության համար։
Կուլիսներում Զելենսկին պետք է զգուշորեն ազդեցություն գործադրի՝ Սպիտակ տանը Ուկրաինայի նպատակներին հասնելու համար։
Թրամփ-Զելենսկի հանդիպումը կայանալու է այսօր:
Նմանատիպ հոդվածներ
Եկատերինբուրգում Հայաստանի հյուպատոսությունը փակվել է
Եկատերինբուրգում Հայաստանի հյուպատոսությունը փակվել է: Ինչպես հետևում է հանրապետության «Եկատերինբուրգում հյուպատոսությու...
Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստանում կառուցվելիք ուղու մասին
Հայաստան կատարելիք այցի ընթացքում կքննարկենք հյուսիս-հարավ միջանցքի հարցը, իսկ նչ վերաբերում է արևելք-արևմուտք ուղուն, ա...
Վիճահարույց «Զանգեզուրի միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից. Իրանի կառավարության խոսնակ
Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է ցանկացած գործընթացի, որը հանգեցնում է բախումների դադարեցմանը, լարվածության ն...
Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի կնքումը հարցերի կարգավորման փուլերից մեկն է․ Սերգեյ Լեբեդև
ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս ունի, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը լիովի...