Հայսատանում քոլեջի տնօրենի նկատմամբ տնային կալանք է սահմավել՝ ուսանողներից կաշառք պահանջելու և ստանալու համար
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորություններն ու ազդեցությունը, նույն քոլեջի ուսանողներից մեկի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս կողմից ուսումնական և գործնական դասընթացներին չհաճախելու պայմաններում նրան անհրաժեշտ գնահատականներ նշանակելու և ավարտական ատեստատ տրամադրելու հարցի շուրջ դասախոսների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու դիմաց, նրանից պահանջել և ստացել է կաշառք:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ քոլեջի տնօրենը ուսանողներից ևս մեկին ցածր առաջադիմության պայմաններում հաջորդ ուսումնական տարի փոխադրելու նպատակով բարձր գնահատականներ նշանակելու համար միջնորդի միջոցով ուսանողի ծնողից ստացել է կաշառք:
Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով քոլեջի մեկ այլ ուսանողի բացակայությունները չարձանագրելու և հաջորդ ուսումնական տարի փոխադրելու նպատակով բարձր գնահատականներ նշանակելու համար, հիշյալ ուսանողի ծնողից նույնպես ստացել է կաշառք:
Ուսանողներից կաշառք պահանջելու և ստանալու համար քոլեջի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), կաշառք տվողներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով իսկ կաշառքի միջնորդություն կատարած անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով:
Քոլեջի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և պաշտոնավարման կասեցումը, կաշառք տված անձանցից մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստի սննդի, ալկոհոլային խմիչքների և այլնի արտահանումը ԵՄ աճել է․ Պապոյան
էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից ԵՄ արտահանման (դոլարային արտահայտությամբ) 2024-2025 թթ. հունվար-հ...
Ռուսաստանում արգելել են Ադրբեջանի քաղաքացիների աշխատանքի ընդունումը
Ռուսաստանի աշխատանքի նախարարությունն արգելել է Ադրբեջանի քաղաքացիների աշխատանքի ընդունումը: Հուլիսի 30-ին շրջաններ են ու...
Դատախազը 2.6 տարի ժամկետով ազատազրկում պահանջեց Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալի համար
Դատախազը 2.6 տարի ժամկետով ազատազրկում պահանջեց Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանի համար։ Իսկ որպես լր...
Բյուրակն գյուղում ապօրինի արդյունահանում է տեղի ունեցել
Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ...