
Միքայել սրբազանի փաստաբանը նիստը նախագահող դատավորին բացարկ հայտնեց

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով երկրորդ դատական նիստին սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց, որով բացարկ հայտնեց նիստը նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանին։
Փաստաբանն ասաց, որ դատական նիստի ընթացում ականատես են լինում Հայ առաքելական եկեղեցու արքեսպիկոպոսի նկատմամբ խիստ բացասական վերաբերմունքի։
Փաստաբանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք դատավորը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, թե՞ ոչ։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանն ասաց, որ այդ հարցերին պատասխանելու պարտավորություն չունի։
Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։
Հիշեցնենք՝ 3 օր առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստն էր ընթանում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում։
Ավելի ուշ՝ Միքայել Աջապահյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 10 օր ժամկետով։