Հայկական ուժերը կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ հաղորդագրությունից:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 11-ին` ժամը 22։00-22:10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– նշվում է հրապարակված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն էր տարածել։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 11-ին` ժամը 20։40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– հայտնել էր ՀՀ ՊՆ–ն:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել
Արցախի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն՝ անդրադառնալով ադրբեջանական ռազմաքաղաքական գերատեսչությա...
Այսօր մեկնարկում են հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունները
Այսօր մեկնարկում են հայ–ամերիկյան «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ 2023» համատեղ զորավարժությունները: Ինչպես հայտնել է ՀՀ ՊՆ–ն՝ «Մ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ազդարարվեց հայ–ամերիկյան զորավարժության մեկնարկը. ՀՀ ՊՆ
Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «...
Հրազենի վիրավորումից զոհվել է զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը. ՀՀ ՊՆ
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի...