Առաջիկայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակում կլինի. Նասեր Քանան
Առաջիկայում Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանտարկյալների փոխանակում կկայանա։ Տեղեկությունը հայտնել է Իրանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
Օգոստոսի 10-ին «New York Times» թերթը, հղում անելով տեղեկատվական աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանն ու ԱՄՆ–ն գործարք են կնքել բանտարկյալների փոխանակման վերաբերյալ, միաժամանակ Թեհրանը 6 մլրդ դոլարի սառեցված ակտիվների հասանելիություն կստանա դրանք մարդասիրական նպատակներով օգտագործելու համար։ Ինչպես նշում են Իրանում, գումարը կփոխանցվի Հարավային Կորեայի իրանական սառեցված հաշիվներից և կավանդադրվի Կատարի բանկի հաշվին։
Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդի ներկայացուցիչ Էդրիան Ուոթսոնի խոսքով` այժմ ԱՄՆ–ի և Իրանի երկքաղաքացիությամբ 5 մարդ, որոնք ավելի վաղ մեղադրվել էին լրտեսության մեջ, արդեն իսկ ազատ են արձակվել բանտից և տնային կալանքի տակ են գտնվում Իրանում։ Գործարքի շրջանակում ԱՄՆ–ն ևս պետք է 5 քաղաքացու վերադարձնի Իրանին։
Նմանատիպ հոդվածներ
«Ռուսաստանը չի վախենում, որ, ի դեմս Հայաստանի, դաշնակից կկորցնի». Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, ԱՄՆ-Հայաստան խաղաղապահ վարժանքներին, և...
Կայացել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Զրուցակիցնե...
«Տեսնենք՝ ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու». Դավիթ Բաբայան
Լաչինի միջանցքը վերագործարկելու շուրջ բանակցություններում ռուս խաղաղապահ առաքելությունն է ջանքեր գործադրում: Այս մասին N...
«Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և ԼՂ-ի դեմ նոր ռազմական ագրեսիայի»․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՀԿ նիստին
Ադրբեջանի կողմից ՀՀ հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով իրականացվող անձնակազմի, հարձակողական սպառազի...