«Ուկրաինային մնացել է 45 օր, մինչև եղանակային վատ պայմանները կխոչընդոտեն նրա հակահարձակմանը»․ գեներալ
Ուկրաինային մնացել է ընդամենը մոտ 45 օր, մինչև եղանակային վատ պայմանները կխոչընդոտեն Ռուսաստանի դեմ նրա հակահարձակմանը, BBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ զինված ուժերի ղեկավար, գեներալ Մարկ Միլին։
Ըստ գեներալի, երբ անձրևները սկսվեն, «մանևրելը շատ դժվար կլինի»։
«Այս հարձակումը սկսվել է մոտ 90 օր առաջ: Գործերը ընթացան ավելի դանդաղ, քան ծրագրողները սպասում էին:
Այսպիսով, սրանք իրական մարդիկ են իրական մեքենաներով, որոնք կռվում են իրական ականապատ դաշտերում, և այնտեղ իրական մահ է ու ավերածություն, և իրական բախումներ են: Եվ մենք դեռ ողջամիտ ժամկետ ունենք՝ հավանաբար 30-45 օր է մնացել մինչև եղանակի վատանալը»,- ասել է նա։
Ամերիկացի գեներալի կարծիքով, ճակատամարտը դեռ չի ավարտվել։
«Նրանք դեռ չեն ավարտել մարտական մասը այն ամենի, ինչին փորձում են հասնել: Մի խոսքով, տեսնենք․․․ Դեռ շատ վաղ է ասել, թե ինչով կավարտվի այս ամենը: Նրանք, համենայն դեպս, մասամբ հաջողության են հասել իրենց մտադրություններում, և դա կարևոր է: Իսկ հետո կսկսվեն անձրևները։ Այն կդառնա շատ կեղտոտ: Այդ պահին շատ դժվար կլինի մանևրելը, իսկ հետո վրա կհասնի խորը ձմեռը, այդ ժամանակ կտեսնենք, թե ինչպես են ընթանում գործերը։ Բայց հենց այս պահին դեռ վաղ է ասել՝ այս հարձակումը ձախողվե՞լ է, թե՞ ոչ»,- ավելացրել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել էր, որ ուկրաինական հակահարձակումը ռուսական զորքերի դեմ կշարունակվի՝ չնայած առաջիկա ցուրտ եղանակին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել Սրաշենի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարոթյուն է տարածել Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈ...
Մեկ վիրավոր զինծառայող․ հակառակորդը երկու անգամ խախտել է հրադադարի ռեժիմը
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. երեսուն դիտակետերում...
Ադրբեջանը ԱԹՍ-ով հարվածել է ՀՀ ԶՈՒ պատկանող ռազմական մեքենային` ՀՀ տարածքում, բռնկվել է հրդեհ․ Է․Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Սեպ...
Ունենք 2 զոհ․ պատճառը պայթյունն է․ ՊՆ-ի հայտարարությունը
ՀՀ ՊՆ-ը րոպեներ առաջ հրապարակում է կատարել՝Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհ...