Ադրբեջանը ԱԹՍ-ով հարվածել է ՀՀ ԶՈՒ պատկանող ռազմական մեքենային` ՀՀ տարածքում, բռնկվել է հրդեհ․ Է․Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« Սեպտեմբերի 2-ին կեսօրին Ադրբեջանը անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) հարված է հասցրել ՀՀ Զինված ուժերին պատկանող ռազմական մեքենային` Հայաստանի Հանրապետության տարածքում, սահմանի խորքում, բաց տարածություն մեջ։ Դրանից հետո բռնկվել է հրդեհ, որն արագորեն տարածվում է ՀՀ Վայոց ձորի լեռներում` հրկիզելու հարյուրավոր հեկտար խոտածածկ տարածություններ։ Փրկարարական ուժերին չի հաջողվում մարել հրդեհ` չոր եղանակի, լեռնային, դժվարանցանելի ռելիեֆի, տեղանքում ջրային ռեսուրսների սակավության պատճառով։ Ըստ որոշ տեղեկությունների հրդեհի մարման աշխատանքների ժամանակ մահացել է փրկարարական ծառայության մի սպա։
Այս ռազմական և հրդեհային իմաստով արտակարգ դրության մասին ո՛չ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ո'չ ՀՀ ներքին գործերի նախարարությունը լիարժեք տեղեկատվություն չեն տրամադրում` իրականությունը թաքցնելով հանրությունից։
Ներքին գործերի նախարարությունը փոխարեն ուժեր տեղաբաշխվի Վայոց ձորի մարզում հրդեհի մարման աշխատանքները կազմակերպելու համար, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ոստիկաններին բերել են Երևան` ընդդիմության հանրահավաքը հսկելու համար։ Հազարավոր ոստիկանները, պարապություն վիզները ծռած նստած են Երևանի կենտրոնում, իսկ Վայոց ձորի լեռները կրակի մեջ են` թշնամու ստեղծած հրդեհի հետևանքով »։
Նմանատիպ հոդվածներ
Ունենք 2 զոհ․ պատճառը պայթյունն է․ ՊՆ-ի հայտարարությունը
ՀՀ ՊՆ-ը րոպեներ առաջ հրապարակում է կատարել՝ Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապար...
Ադրբեջանի ԶՈՒ-ը կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Այսօր՝ օգոստոսի 27-ին՝ ժամը 19:20-19:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շ...
Ադրբեջանը կրակ է բացել Սրաշենի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարոթյուն է տարածել Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ցանկացած պահի հնարավոր է իրավիճակը նորից սրվի, սակայն կա մեկ լավ լուր»․ Ալեն Սիմոնյան
Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ երեկոյան հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հյուրն էր, որ...